Photo-շարք



Ջեյսոն Լի/


Կրեատիվ հայրիկ և աղջիկներ =)


Ընդհանրապես ֆոտո-պատմությունների մեծ ֆանատ եմ, մանավանդ երբ դրանց հերոսները ոչ սովորական կերպարներով ու անսովոր իրավիճակներում են ներկայացվում...


 Սկսեցինք!!!

Ջեյսոն Լի...առաջին մասնագիտությունը՝ լուսանկարիչ, երկրորդը՝ կրեատիվ հայրիկ =)




Ջեյսոն Լին մասնագիտությամբ հարսանյաց տոնակատարությունների լուսանկարիչ է: 2006 թվականից սկսում է լուսանկարել իր երկու փոքրիկ աղջիկներին , երբ նրանց տատիկի մոտ քաղցկեղ են հայտնաբերում… Աղջիկները հաճախ էին մրսում ու հիվանդանում, իսկ հայրը չէր ցանկանում նրանց այդպես վատառողջ 
տատիկին տեսության տանել: Այդ պատճառով նա որոշում է փոքրիկների նկարներով բլոգ վարել: Այդպես տատիկը յուրաքանչյուր օր կտեսնի ինչով են զբաղվում թոռնուհիները և չի հասցնի կարոտել նրանց… Արդյունքում Ջեյսոնի հիանալի գաղափարը վերածվում է օրիգինալ ֆոտոշարքի…








Եթե հետաքրքրեց, հավելյալ նկարներ կարող եք գտնել այստեղ`


եթե ոչ...  ինչ ասեմ? ....մի հատ լավ ֆիլմ դրեք, նայեք  =))))

No comments:

Post a Comment