Thursday, 12 July 2012

ՄԵծՆ ՏՈԼՄԱ, միայն ՀԱՅԿԱԿԱՆ!!!

Երբ սպասելիքներդ այսպիսինն են`



 իսկ իրականությունը` 


Խոսքն «Հայ խոհարարական ավանդույթների պահպանում ու զարգացում» ՀԿ-ի կազմակերպած   Տոլմայի փառատոնի մասին է, որն անցկացվում էր Սարդարապատ հուշահամալիրում: 
Ամառային, "գործազուրկ", միապաղաղ օրերից ահավոր հոգնած՝ որոշեցի ոչ մի դեպքում բաց չթողնել այս իրադարձությունը, մանավանդ որ գաղափարը շատ էի հավանել: Մի այլ կարգի ոգևորված, լավագույն ակնկալիքներով, բարեխառն տրամադրվածությամբ ճանապարհ ես բռնում դեպի Հանրապետության Հրապարակ, որտեղից փառատոնին մասնակցել ցանկացողներին «հարմարավետ» ու «ապահով» հասցնում են Սարդարապատ. բաաաա~յց լավագույն ակնկալիքներդ հենց այստեղ բեկվում են: Հերթական անգամ համոզվեցի, որ մերոնք երբ մի շա՜տ լավ գաղափար են ունենում, ոչ մի կերպ չեն կարողանում մինչև վերջ իրագործել դա… անպայման մի խնդիր պետք է առաջանա… Այս անգամ խոսքը մարդկանց տրանսպորտով ապահովելու մասին է… կողքից նայողն էր ամաչում այդպիսի «կազմակերպվածությունից»: Շատ չեմ բողոքի,  տհաճ տեսարան էր...այ հենց էստեղ, այս պահին, ոգևորվածությունդ մարում է, հավեսդ էլ կիլոմետրերով փախչում… դե ասա` ախր հարգելի կազմակերպիչներ, չեիք կարողանալու այդքան քանակ ապահովել, մեծ-մեծ հայտարարություններ պետք չէր անել…լավ, վերջ!!! Ավելի ճիշտ կլինի շարունակեմ փառատոնի բուն նպատակների մասին խոսել, քանի որ վերջին ժամանակներում շատ են շրջանառվում թուրքական զառանցանք-բարբաջանքները, թե իբր տոլման թուրքական արմատներ ունի... բա ո~նց հարիսան էլ ադրբեջանական կերակրատեսակ է, քոչարին էլ իրենց ազգային պարը... հիմա էլ հասանք տոլմային: 
Չպետք է թույլ տալ, որ կակոյ-նիբուձ՛ յունեսկօ-ներ, ամերիկյան "քիթն ուրիշի գործերում" խոթող զանազան կազմակերպություններ գան ու հայկականը որակեն ադրբեջանական, թուրքական կամ վրացական... նու ուժ նետ!!!  Այս պարագայում շատ կարևոր է նմանատիպ միջոցառումների կազմակերպման նպատակը՝ մասսայականացնել ՀԱՅ ավանդական կերակրատեսակները և ամրագրել ՀԱՅԿԱԿԱՆ խոհանոցը, ներկայացնել մեր ազգայինը!!!
Հուլիսի 11-ն էլ պատահական չէր ընտրված… կազմակերպիչները այն հատուկ հարմարեցրել էին «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի անցկացման օրերին (հուլիսի8-15), որպեսզի փառատոնի օտարերկրյա մասնակիցներն էլ տեղեկացվեն, որ ՏՈԼՄԱ-ն միայն ու միայն ՀԱՅԿԱԿԱՆ ավանդական կերակրատեսակ է: 
Ավելի երկար կուզեի անդրադառնալ տոլմայի փառատոնին, բայց "հարգելի պատճառներով" այս տարի չեմ անի =)
                                              
 Շնորհակալություն ուշադրության համար =)



Monday, 21 May 2012

Միասին Հանուն Առողջության և Արժանապատվության


Մայիսի 3-րդ կիրակին ամբողջ աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրը


Այս տարի Հայաստանում այն նշվում էր մայիսի 20-ին, ինչի կապացությամբ նույն օրը երեկոյան Կինո Մոսկվայի հարևանությամբ՝ Շ.Ազնավուրի անվան հրապարակում բազմություն էր հավաքվել՝ հարգանքի տուրք մատուցելու մահացածներին ու ևս մեկ անգամ մարդկանց կոչ անելու՝ լինել տեղեկացված և ապրել առողջ:


Նախաձեռնությունը ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբինն էր, որտեղ միավորվել են հայկական չորս հասարակական կազմակերպություն՝ «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Կանանց ռեսուրսային կենտրոն», «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ու «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ները:


Մասնակիցները ակցիայի ընթացքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական բուկլետներ էին բաժանում անցորդներին ու նրանց իրազեկում ՄԻԱՎ-ի խնդրի մասին





Իսկ մթնշաղին մոմավառություն կազմակերպվեց՝ ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացածներին




Բացի մոմավառությունից, տեղի ունեցավ նաև «Քվիլթի» միջոցառում, որի ընթացքում տարբեր կտորների միասնությունից մի մեծ կտոր է ստացվում, որը տվյալ երկրում  ՁԻԱՀ-ից մահացածների քանակն է խորհրդանշում: Այս տարի 34 նոր կտոր ավելացվեց, 34 մարդկային կյանք...




Մեր հասարակության ազգային մենթալիտետը հաճախ թույլ չի տալիս այս թեմաներին ավելի շատ ծանոթ լինել. ոմանք կարծում են, թե իրենք դրա կարիքն ամենևին չունեն, ոմանք ամաչում են այդ մասին ընդհանրապես բարձրաձայնել, իսկ անիրազեկությունը շարունակում է իր սև գործն անել՝ տարեցտարի ավելանում է  ՄԻԱՎ  վարակակիրների թիվը: Իզուր չի ասված՝ ով իրազեկված է, նա պաշտպանված է:
ՁԻԱՀ-ի խնդրի ջատագով խմբի համակարգող, ակցիայի տեխնիկական խորհրդատու Հովիկ Մադոյանը կարևորում է. «Այսօր արդեն հայ հասարակության մեջ ձևավորվել է  ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խումբ, որոնք հասկացել են խնդրի լրջությունը և ակտիվորեն ներգրավված են կազմակերպվող բոլոր աշխատանքներում ու նախաձեռնություններում»:
«Իրական աշխարհԻրական մարդիկ» ՀԿ-ն մոտ 9 տարվա պատմություն ունիգործում է 2003 թ.-ից: 
ՀԿ-ի գործունեությունը ծավալվում է մի քանի հիմնական ուղղություններով՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնամքի և աջակցության տրամադրում, ջատագովում, ՄԻԱՎ վարակի կանխարգելում բնակչության առավել խոցելի խմբերի շրջանում…Ինչպես նաև մատուցվում են որոշակի ծառայություններ՝ հավասարը հավասարի մեթոդով խորհրդատվություն, սոցիալական, հոգեբանական ու հոգևոր աջակցություն, մարդասիրական օգնության տրամադրում, բուժման կարգապահությունն ապահովելուն ուղղված միջոցառումներ, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրականության վերացմանն ուղղված հանրային միջոցառումների և ԶԼՄ-ների հետ աշխատանքների իրականացում և այլն…
Կազմակերպությունը մի շարք առաքելություններ, նպատակներ և մի մեծ երազանք ունի՝ 
«Ստեղծել այնպիսի հասարակությունորտեղ ՄԻԱՎ-ով լիարժեք ապրելու միտքը ոչ ոքի մոտ զարմանք չի առաջացնի»…

Ողջունելի է, որ Հայաստանում այսպիսի մասնագիտացված ՀԿ-ներ են գործում, որոնք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի վերաբերյալ լայն գործունեություն են տարածում:


ՄԻԱՎ վարակի առաջին դեպքը գրանցվել է 1988 թ.-ին:


1989-ին գրանցվեց ՁԻԱՀ-ից մահվան առաջին դեպքը:


1988թ. մինչև 2012թ. ապրիլի 30-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1226 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 182-ը` 2011 ընթացքում: 


Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 277 դեպք :


ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500:


Ավելի մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ՝ այցելելով ՁԻԱՀ-ի Կանխարգելման Հանրապետական Կենտրոնի կայքէջ… 





Saturday, 30 July 2011

ահաաաա....քո վրա չոր տեղ կա??? O_o Это что у вас там? сухое место? :Д


  «Вардавар»- армянский праздник, отмечаемый летом и считающийся праздником воды.
  «Вода» и «вар» — «мыть, поливать», означает «опрыскивать водой»...


       Согласно обычаям праздника, принято всех обливать водой. В ряду армянских традиционных праздников Вардавар — это самый большой летний праздник...

если на лбу написано, некуда бежать :p

 Իսկ այս նկարում "ՄԵՆՔ" լրագրողական ակումբի առաջարկած "ջրվելուց խուսափելու"  ամենահայտնի արտահայտություններն են:


Դուք նույնպես  կարող եք առաջակել ձեր տարբերակները մեր Ֆեյսբուքյան էջում`


Վարդավառ կամ զինվենք ջրով լի տարաներով….=)



Նախնական տվյալներով վաղը` հուլիսի 31–ին Կարապի լճի մոտ իսկական ջրհեղեղ է լինելու: Դե քանի որ մեր քաղաքի ամենահայտնի փոքրիկ լիճը ենթակա չէ վարարման, ապա ջրհեղեղը կապահովեն Վարդավառ 2011 facebook–յան  էջի attending–ները, մասնակիցները, որոնք այսօրվա տվյալներով արդեն 5900–ն են….Պետք է արդեն շատ լուրջ մտածել նրանց ջրով ապահովելու մասին….
 “Միմյանց վրա ջուր ցողել” կամ “обливание водой”….ում ինչպես հարմար է…Այս տարի ամռանը տարբեր քաղաքներում կազմակերպվեցին նման բազմաթիվ  ֆլեշմոբներ` Զապոռոժյեում, Իժեվսկում, Մոսկվայում, Վորոնեժում, բայց ամենազանգվածային ջրային ֆլեշմոբն այս տարի Ուկրաինայի Խարկով քաղաքում էր: Փողոցներում իսկական իրարանցում էր….


 շոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոգ
 
 ինքնասպասարկում :)

 աղջկա խոսքը ԽՈՍՔ ա :p

 ըհըըըըը...հասաաաաաար :)

 Самое главное  держать точку :)

 ինչ հավես ա............ :D :D :D

 держись վարորդ!!!

 доехали :p, ուրախությունն ավարտվեց

Իսկ մենք սպասենք երևանյան իրարանցմանը…հուլիսի 31-in :)

Նկարները` altfast.ru-ից


Monday, 11 July 2011

Happy Chocolate Day ;) Շոկոլադա-մանիա


<3 Chocolate


Հուլիսի 11, Շոկոլադի համաշխարհային օր...


Պատմության ամենահամով, ամենաքաղցր, ամենատրամադրող օրերից մեկը....
Շո-Կո-Լաաաադ.... մի պահ խորացեք, ինչքան դրական էմոցիաներ կա մի բառի մեջ :)))....ամեն մարդու համար մի ուրիշ պատմություն ա` սկսած 90-ականների ամենամոդայիկ ու ակտուալ, մի ուրիշ կարգի ֆենոմենալ անդուր համով  Derby-ից, M&MS-ի նախապապ BoniBon-ից, փոքրիկ, բայց համով Chino-ներից...

                                ափսոս Derby-ի նկարը տենց էլ չգտա, հուսով եմ հիշում եք :D

Դե ուրեմն, եթե դուք էլ տանը ունեք "նեղ" օրվա համար պահված քաղցրավենիքների "հոգեպահուստ", ուրեմն մի վարանեք, վերցրեք ամենահամովն ու հետևեք շոկոլադային photo-շարքին...
Respect շոկոլադին`


Շոկոլադը պարունակում է ֆենամին, որն առաջացնում է սիրահարվածության զգացում ...


Կանանց 15% -ը ամեն օր պարտադիր շոկոլադ է օգտագործում` իր բոլոր դրսևորումներով ;)))




 Շոկոլադը խթանում է ուղեղի աշխատանքն ու զարգացնում  հիշողությունը...


Ամիսը 3 անգամ 25 գրամ շոկոլադ ուտելով`դուք երկարացնում եք ձեր կյանքը ևս 1 տարով...)))


Ամենաշատը շոկոլադ ուտում են Շվեցարիայում, որտեղ յուրաքանչյուր բնակչին տարեկան 10 կգ քաղցրավենիք է հասնում...



Շնորհավոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոր =)

վսյո-տակի լավ օրա))

Thursday, 2 June 2011

Մեկ փուչիկ` մեկ երեխային (փուչիկաշատ բարեգործական ակցիա :)


Մեկ փուչիկ` մեկ երեխային





                                                            
   Никто не может грустить,
Когда у него есть воздушный шарик… 
Пятачок

Պիտաչոկի հայտնի թևավոր խոսքերն ընդունելով որպես կարգախոս` “ՄԵՆՔ” լրագրողական ակումբը մեծ ոգևորությամբ անցավ գործի:


  

  
Ինչը կարող է ավելի ուրախացնել երեխաներին, եթե ոչ երկաաաար ու մեեեծ փուչիկների  շղթան… :)))))))

Փոքրիկ Potter-ն էլ էր մեր ակցիային մասնակցում :D






 Ոոոոոոնց սիրեցի էս մլութիկին <3 <3 <3 

Mimi-s <3

  Մայիսի 29–ին Մոսկվա կ/թ-ի Շառլ Ազնավուրի անվան հրապարակը “փուչիկաշատ” էր: Իսկ  պատճառը ուրախ, զվարթ, գունավոր, հավեսով, բարի, երաժշտական բարեգործական ակցիան էր, որը “ՄԵՆՔ” կազմակերպել էինք հատուկ Հանրապետական թիվ մեկ գիշերօթիկ դպրոցի երեխաների համար: 


 Աշխարհի ամենաարդար փուչիկ փչողները :D





 
    
   Ակցիայի ընթացքում Աբովյան փողոցի անցորդներին փուչիկներ էինք վաճառում, իսկ վերջիններս իրենց անուններն ու բարեմաղթանքներն էին գրում դրանց վրա ու փակցնում շղթային: 






 
              






  Դե իսկ ամենաոգևորված գնորդները զբոսաշրջիկներն էին, ովքեր  ավելի մեծ խանդավառությամբ      (բառիս բուն իմաստով $))) էին մասնակցում մեր նախաձեռնությանը:



  побольше $$$  :D
 
Եղանակը նույնպես աշխատեց մեր օգտին.  սկզբում  անձրևը մի քիչ "չեմուչում" էր անում, չէր ուզում գնալ, բայց տեսնելով մեր բարի գործն ու ոգևորությունը, ինքն էլ "հոգեպես" միացավ մեր ակցիային`  տեղը զիջելով իր կոլեգաներին` կապույտ երկնքին ու պայծառ արեգակին))))



էքստրեմալ զգացողությունների սիրահար Գաբին :D








  Երեկոյան “ՄԵՆՔ” փուչիկների երկաաաաար շղթան տեղափոխեցինք ԵՊԹ (Երգի Պետական թատրոն), որտեղ փուչիկները երեք օր գիշերեցին ...







  մի կերպ հասցրեցինք վերև :D


     Իսկ երեք օրից աշխարհի ամենաուրախ, ամենաանկեղծ ու ամենաբարի տոնն էր` ՄԵՐ ՏՈՆԸԸԸԸԸԸԸԸԸԸԸԸ)))))))))
   Հունիսի մեկին փուչիկները, ու դրանց ամբողջ հասույթով գնված  նվերները գտան իրենց հասցեատերերին` Հանրապետական թիվ մեկ կրթահամալիրի երեխաներին:

        Ա, մոռացա....  ապրեեեեենք "ՄԵՆՔ", որ էս ուրախ ու բարի գործը գլուխ բերեցինք:)) 



Հատուկ շնորհակալություն Էլլային ու Աստղիկին` 
նկարները տրամադրելու համար :)