Երբ սպասելիքներդ այսպիսինն են`
իսկ իրականությունը`
Խոսքն «Հայ խոհարարական ավանդույթների պահպանում ու զարգացում» ՀԿ-ի կազմակերպած Տոլմայի փառատոնի մասին է, որն անցկացվում էր Սարդարապատ հուշահամալիրում:
Ամառային, "գործազուրկ", միապաղաղ օրերից ահավոր հոգնած՝ որոշեցի ոչ մի դեպքում բաց չթողնել այս իրադարձությունը, մանավանդ որ գաղափարը շատ էի հավանել: Մի այլ կարգի ոգևորված, լավագույն ակնկալիքներով, բարեխառն տրամադրվածությամբ ճանապարհ ես բռնում դեպի Հանրապետության Հրապարակ, որտեղից փառատոնին մասնակցել ցանկացողներին «հարմարավետ» ու «ապահով» հասցնում են Սարդարապատ. բաաաա~յց լավագույն ակնկալիքներդ հենց այստեղ բեկվում են: Հերթական անգամ համոզվեցի, որ մերոնք երբ մի շա՜տ լավ գաղափար են ունենում, ոչ մի կերպ չեն կարողանում մինչև վերջ իրագործել դա… անպայման մի խնդիր պետք է առաջանա… Այս անգամ խոսքը մարդկանց տրանսպորտով ապահովելու մասին է… կողքից նայողն էր ամաչում այդպիսի «կազմակերպվածությունից»: Շատ չեմ բողոքի, տհաճ տեսարան էր...այ հենց էստեղ, այս պահին, ոգևորվածությունդ մարում է, հավեսդ էլ կիլոմետրերով փախչում… դե ասա` ախր հարգելի կազմակերպիչներ, չեիք կարողանալու այդքան քանակ ապահովել, մեծ-մեծ հայտարարություններ պետք չէր անել…լավ, վերջ!!! Ավելի ճիշտ կլինի շարունակեմ փառատոնի բուն նպատակների մասին խոսել, քանի որ վերջին ժամանակներում շատ են շրջանառվում թուրքական զառանցանք-բարբաջանքները, թե իբր տոլման թուրքական արմատներ ունի... բա ո~նց հարիսան էլ ադրբեջանական կերակրատեսակ է, քոչարին էլ իրենց ազգային պարը... հիմա էլ հասանք տոլմային:
Չպետք է թույլ տալ, որ կակոյ-նիբուձ՛ յունեսկօ-ներ, ամերիկյան "քիթն ուրիշի գործերում" խոթող զանազան կազմակերպություններ գան ու հայկականը որակեն ադրբեջանական, թուրքական կամ վրացական... նու ուժ նետ!!! Այս պարագայում շատ կարևոր է նմանատիպ միջոցառումների կազմակերպման նպատակը՝ մասսայականացնել ՀԱՅ ավանդական կերակրատեսակները և ամրագրել ՀԱՅԿԱԿԱՆ խոհանոցը, ներկայացնել մեր ազգայինը!!!
Հուլիսի 11-ն էլ պատահական չէր ընտրված… կազմակերպիչները այն հատուկ հարմարեցրել էին «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի անցկացման օրերին (հուլիսի8-15), որպեսզի փառատոնի օտարերկրյա մասնակիցներն էլ տեղեկացվեն, որ ՏՈԼՄԱ-ն միայն ու միայն ՀԱՅԿԱԿԱՆ ավանդական կերակրատեսակ է:
Ավելի երկար կուզեի անդրադառնալ տոլմայի փառատոնին, բայց "հարգելի պատճառներով" այս տարի չեմ անի =)
Շնորհակալություն ուշադրության համար =)


ՏՈԼՄԱ-ն միայն ու միայն ՀԱՅԿԱԿԱՆ ավանդական կերակրատեսակ է: verjacav!!!Lian, bayc es en erkrord nkari tolman aveli hajuyqov kutei :))))))))
ReplyDelete