Մայիսի 3-րդ կիրակին ամբողջ աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրը
Այս տարի Հայաստանում այն նշվում էր մայիսի 20-ին, ինչի կապացությամբ նույն օրը երեկոյան Կինո Մոսկվայի հարևանությամբ՝ Շ.Ազնավուրի անվան հրապարակում բազմություն էր հավաքվել՝ հարգանքի տուրք մատուցելու մահացածներին ու ևս մեկ անգամ մարդկանց կոչ անելու՝ լինել տեղեկացված և ապրել առողջ:
Նախաձեռնությունը ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբինն էր, որտեղ միավորվել են հայկական չորս հասարակական կազմակերպություն՝ «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Կանանց ռեսուրսային կենտրոն», «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ու «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ները:
Մասնակիցները ակցիայի ընթացքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական բուկլետներ էին բաժանում անցորդներին ու նրանց իրազեկում ՄԻԱՎ-ի խնդրի մասին:
Իսկ մթնշաղին մոմավառություն կազմակերպվեց՝ ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացածներին:
Բացի մոմավառությունից, տեղի ունեցավ նաև «Քվիլթի» միջոցառում, որի ընթացքում տարբեր կտորների միասնությունից մի մեծ կտոր է ստացվում, որը տվյալ երկրում ՁԻԱՀ-ից մահացածների քանակն է խորհրդանշում: Այս տարի 34 նոր կտոր ավելացվեց, 34 մարդկային կյանք...
Մեր հասարակության ազգային մենթալիտետը հաճախ թույլ չի տալիս այս թեմաներին ավելի շատ ծանոթ լինել. ոմանք կարծում են, թե իրենք դրա կարիքն ամենևին չունեն, ոմանք ամաչում են այդ մասին ընդհանրապես բարձրաձայնել, իսկ անիրազեկությունը շարունակում է իր սև գործն անել՝ տարեցտարի ավելանում է ՄԻԱՎ վարակակիրների թիվը: Իզուր չի ասված՝ ով իրազեկված է, նա պաշտպանված է:
ՁԻԱՀ-ի խնդրի ջատագով խմբի համակարգող, ակցիայի տեխնիկական խորհրդատու Հովիկ Մադոյանը կարևորում է. «Այսօր արդեն հայ հասարակության մեջ ձևավորվել է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խումբ, որոնք հասկացել են խնդրի լրջությունը և ակտիվորեն ներգրավված են կազմակերպվող բոլոր աշխատանքներում ու նախաձեռնություններում»:
«Իրական աշխարհ, Իրական մարդիկ» ՀԿ-ն մոտ 9 տարվա պատմություն ունի, գործում է 2003 թ.-ից:
ՀԿ-ի գործունեությունը ծավալվում է մի քանի հիմնական ուղղություններով՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնամքի և աջակցության տրամադրում, ջատագովում, ՄԻԱՎ վարակի կանխարգելում բնակչության առավել խոցելի խմբերի շրջանում…Ինչպես նաև մատուցվում են որոշակի ծառայություններ՝ հավասարը հավասարի մեթոդով խորհրդատվություն, սոցիալական, հոգեբանական ու հոգևոր աջակցություն, մարդասիրական օգնության տրամադրում, բուժման կարգապահությունն ապահովելուն ուղղված միջոցառումներ, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրականության վերացմանն ուղղված հանրային միջոցառումների և ԶԼՄ-ների հետ աշխատանքների իրականացում և այլն…
Կազմակերպությունը մի շարք առաքելություններ, նպատակներ և մի մեծ երազանք ունի՝

«Ստեղծել այնպիսի հասարակություն, որտեղ ՄԻԱՎ-ով լիարժեք ապրելու միտքը ոչ ոքի մոտ զարմանք չի առաջացնի»…
ՄԻԱՎ վարակի առաջին դեպքը գրանցվել է 1988 թ.-ին:
1989-ին գրանցվեց ՁԻԱՀ-ից մահվան առաջին դեպքը:
1988թ. մինչև 2012թ. ապրիլի 30-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1226 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 182-ը` 2011 ընթացքում:
Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 277 դեպք :
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500:
Ավելի մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ՝ այցելելով ՁԻԱՀ-ի Կանխարգելման Հանրապետական Կենտրոնի կայքէջ…

No comments:
Post a Comment