17-ը ապրիլի, 15:00 …
Գտնվելու վայրը` Հյուսիսային պողոտա…
Առիթը`
Dreamflash 2011...
Կիրակի օրը Հյուսիսային պողոտան կրկին փրփրել էր…Պատճառը DREAMFLASH–ի օճառային պղպջակներն էին, որն այս տարի էլ իր շուրջը կրկին համախմբել էր ֆլեշմոբասեր ֆեյսբուքյան հասարակությանը: Տեղեկացնեմ, ով տեղյակ չի,
որ պողոտան առաջին անգամ այսպես փրփրել էր անցած տարի ու կրկին ապրիլին…
Այսօր ես ինձ իրավունք եմ վերապահում Հյուսիսայինը մեկ օրով վերանվանել Փրփրե պողոտայի )))
Ու չնայած անխնա անձրևին` մեր երիտասարդությունն ուրախանում էր էլ դու սուս… Այ հենց էս պահերին հատկապես ես գնահատում ապրածդ ամեն մի վայրկյանը, հայերեն ասած` ջահելությունդ…Չնայած ես էլ դեռ տենց տարիքս չեմ առել, բայց ինչ մեղքս թաքցնեմ, ահավոր վախենում եմ մեծանալուց, չնայած որ ինչքան էլ տարիքով մեծանաս, գլխավորը հոգով միշտ երիտադասարդ լինես…պո մոյեմու)))
Այ օրինակ. Արման ուշադիր նայիր, սա էլ հարցիդ պատասխանը…
հեհե... էս տղան երևի խառնել էր հանդիպման վայրը... :D
Պարզաբանեմ, այսօր Հյուսիսայինով ընկերներիցս մեկի` Արմանի հետ քայլում էինք,
դե պողոտան էլ հավեսով մարդաշատ էր: Արմանին ասացի`
ինչ լավա չէ,
որ էսպիսի բաներ են կազմակերպում, որ մեր քաղաքին ուրախ տոները շատ են պակասում, Արմանն էլ ճիշտ ա համաձայնեց, բայց մի ավելացում արեց`
բայց ափսոս, որ միայն երիտասարդներն են մասնակցում էսպիսի ակցիաներին…Բա Արման տղա, տեսար տատիկը ինչ արեց )))
Ափսոս ես արդեն գնացել էի, տատիկի պարելուն ականատես չեղա ((( Հաստատ,
մեծ բան եմ բաց թողել…
Բացի պղպջակներ բաց թողնելուց, կազմակերպվել էին տարբեր խաղեր, մրցույթներ,պարեր,
իսկ ակցիայի ամբողջ ընթացքում երաժշտական ֆոնն ապահովում էր մի աղջիկ (կներեք, անունը չգիտեմ, լուսանկարն էլ չի պահպանվել մոտս) ու նրա մուզիկանտ-ընկերները, շաաատ ապրեք...))))))))))))
Իրոք, որ շաաատ ողջունելի ա, որ մեր երիտսարդությունն այսպիսի ակցիաներ ա
կազմակերպում. Հետո էլ կասեն, թե ահավոր պասիվ ա մեր սերունդը, դե իհարկե, կոմունիստ-պիոներներին
չենք հասնի :DDD Բայց մենք էլ ուրախանալ գիտենք, հարգելի
դեդուշկի
ի
բաբուշկի :)
Անցած տարի DREAMFLASH–ի կազմակերպիչ երկու աղջիկների հետ ունեցած հարցազրույցս
պեղեցի ու գտա, ահա. Մեջբերում եմ.
“ Ìû –
àðìÿíå ëó÷øå âñåõ, íàø ïóçûðü æäåò óñïåõ”…
- Ø»½
³Ýã³÷ áõñ³Ë³óÝáõÙ ¿ ³ÛÝ ÷³ëïÁ, áñ ³Ûëù³Ý áõñ³Ë Ù³ñ¹Ï³Ýó Ù»Ï í³ÛñáõÙ »Ýù
ï»ëÝáõÙ, ÙdzëÇÝ, ϳ½Ù³Ï»ñå: ´áÉáñÝ ³ÛÝù³Ý áõñ³Ë »Ý áõ ·áõݳíáñ, Ñáõëáí »Ýù`
ÙÛáõë Ù»ñ ѳݹÇåáõÙÝ ¿É ³í»ÉÇ Ñ»ï³ùñùÇñ ϳÝóÝÇ` ³í»ÉÇ Ù»Í åÕåç³ÏÝ»ñáí,- Çñ»Ýó
ïå³íáñáõÃÛáõÝÝ»ñáí ÏÇëí»óÇÝ ³ÕçÇÏÝ»ñÁ:
Դե աղջիկներ, ձեր հույսերն ու
սպասումներն իրականացան, ու շատ լավ էլ իրականացան, ասեմ ձեզ: Շատ լավ ու կարևոր
գործ եք անում, միայն այն, որ կարողանում եք այսքան մարդու մեկ գաղափարի շուրջ
համախմբել, հալալ ա, տակ դեռժած :)))
Մեկ շաբաթ ուշացումով.... հարգանքներով` BadaLian :)
Նկարների համար ԲՈԼՇՈՅԵ ՍՊԱՍԻԲՈ Glazastik Աննային ու Modesty Անիին :D:D