Tuesday, 26 April 2011

ARMENIAN GENOCIDE, April 24

07:30 wake up-ն էր...
08:10 դուրս եկա տնից...
08:25 հասա Աստղիկին, որն արդեն հասցրել էր հեռախոսիս "վշտացնել" իր անհամար զանգերով: :)))  նաև ասեմ (հատուկ Աստղիկին), որ հասա պայմանավորվածից  5 րոպե շուտ...Բայց Աստղիկը ինչպես միշտ բողոքում էր...Ճիշտ ա, տենց էլ չասացի, թե ուր էի շտապում առավոտ շուտ...Ծիեռնակաբերդ: Ապրիլի 24-ն էր, Համալսարանականներով սպասում էինք մեր "մեծերի" ժամանմանը, նաև մեր ամենապունկտուալ ընկերուհուն` Անի Արամիին, ով միշտ գնահատում ա վարկյանի արժեքը (դե սա արդեն ուրիշ պատմություն ա)...Որից հետո  ճանապարհ ընկանք դեպի Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու 1915-ի (GENOCIDE) զոհերի հիշատակին..
 Բայց ճանապարհին մի բան նկատեցինք, որ անկախ ամեն ինչից բոլորը շատ  ուրախ էին, ավելի ճիշտ բարձր տրամադրությամբ էին,  սգո օր չէր մի տեսակ... Երևի նրանից էր, որ այդ օրը նաև Սուրբ Զատիկն էր, իմիջիայլոց, Քրիստոս հարյավ ի մեռելոց, ում չեմ հասցրել ասել...    Մտքերով կիսվելիս` մեր Անին, նույն ինքը` չափազանց պունկտուալ Անի Արամին, մի շատ ճիշտ բան ասաց, ընենց դուրս եկավ :DD կիսվում եմ` այսօր ամբողջ քրիստոնյա ժողովրդի ամենակարևոր ու ամենաուրախ օրն ա,  բայց ափսոս ոչ բոլորն են գիտակցում.. .... Համաձայն եմ, ոմանց համար այդ օրը ուղղակի ձու ներկելու օր ա, ուֆ-ուֆ...Սակայն շատերի համար իրոք Մեծ Ավետիս ա, Ան ջան... (Օրհնյալ է հարությունը Քրիստոսի):
 Չեմ խոսի 1915-ի դեպքերից, բոլորդ էլ քաջ տեղյակ եք ARMENIAN GENOCIDE-ից, միայն մի բան եմ ուզում ավելացնել` Օբամա, թու քո նամուսին... Քեզնից ինչա գնում մեծ եղեռնը փոխարինես` GENOCIDE-ով, գրողը տանի.....էհ, ում ա հետաքրքրում հայերի ճակատագիրը....չեմ խորանում... 
 no comment










 Վերադարձա տուն, Facebook-ս բացեցի, տեսնեմ Լյովի (Lyov Badalyan) տեղադրած link-ին մի թուրք երիտասարդ comment ա գրել, թե իբր ցեղասպանություն չի եղել, հայերը խաբեբաներ են..և այլն, և այլն... Դե, իհարկե, չդիմացա, մի երկու բառով էլ ես քոմենթեցի: Մեկ էլ տեսնեմ երկու րոպե անց personal message ա ուղարկել` կրկին նույն բովանդակությամբ, ու սկսվեեեեեեեց մեր բանավեճը, ափսոս հետո նրան սպամ տվեցի, message-ները չեն պահպանվել , որ տեղադրեմ այստեղ: Պատկերացնում եք, Կակոյ նիբուդ' թուրք ինձ մի ժամ համոզում ա, որ մենք ցեղասպանություն չենք ունեցել, խաբում ենք ամբողջ աշխարհին., ...Իհարկե, ես էլ իմ հերթին տարբեր փաստարկներ էի բերում,  Ցեղասպանության  (ARMENIAN GENOCIDE) վերաբերյալ հոդվածներ, նկարներ, տեսանյութեր էի ուղարկում նրան, մի խոսքով տակ չմնացի էլի..:)) Բայց խոստովանեմ, որ հաճելիորեն զարմացա, քանի որ մոտ մեկ ժամ կլիներ, որ խոսում էինք, բայց թուրքն իր կողմից ոչ  մի ավելորդ բառ թույլ չտվեց...Ողջունելի ա: Վերջին խոսքն, իհարկե իմն էր, որից հետո թուրք երիտասարդը ուղարկվեց spam-ի գիրկը...
Երեկոյան ընկերներիս հետ նորից այցելեցի Ծիծեռնակաբերդ... մի ուրիշ զգացում ես ունենում, երբ հանդարտ քայլերով բարձրանում ես դեպի անմար կրակը, իսկ շուրջդ քաղաքի լույսերն են մեկ առ մեկ  վառվում : Արդեն ժամը 22:00-ն էր, երբ տուն էինք վերադառնում  բայց մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ չէր դադարում...




5 comments:

  1. MEZ EV DEZ ME& AVETIS:OOOO shnorhakal em ,vor hishel es im punktualutyan masin,harganqneris havastiq@:Es el em mianum en namusin vereberox tqandzrevin Lian jan,tox chasen ,karevor@ menq chenq morana,hamel amne ararqi hamar mard mi or patasxan a tais,lav el a gnahatvum,vatn el a ira arjanin stanum,@ndhamen@ mi poqr hamberutyun a petq,i dep vat ararq@ qoxarkoxner el en iranc patasxan@ staum

    ReplyDelete
  2. :))) aha, 4isht es Ani, hamadzayn em, bayc mer depqum et hamberutyun asvatsn arden 96 tari a sharunakvuma.......

    ReplyDelete
  3. du es ashxarhov mi sahmanapakiv........husam haskacar.....gites nor haskaca,lurj henc nor ,amen inchum menq enq mexavor,norutyun chenq anum ,et qo asa& hamberutyan 96 tarineri @ntachqum misht el nuyn enq arel,parzapes tarber drsevorumnerov

    ReplyDelete
  4. aha, xeghj yerkir, miamit hayutyun!!! :P
    haskaca....

    ReplyDelete
  5. O Holocausto Harmênio de 1915 . http://mudancaedivergencia.blogspot.com.br/2008/12/o-holocausto-armenio-de-1915.html Vamos divulgar porque os sionistas que dizem ser 6 milhões,
    não permite a divulgação dos Holocaustos provocados no mundo todo só pelo egoismo, pelo poder, pela usura.

    ReplyDelete