Saturday, 26 February 2011

Լիմոնամանիա...


Իմ բարեկամ, թեյի բաժակիս անփոխարինելի ընկեր, մեծարգո ԼԻՄՈՆ, իհարկե շատ հաճելի ա քեզ հետ օր անցկացնել, բայց խղճա խնդրում եմ մերձավորիդ, այնպես արա, որ շուտ լավանամ...please :)
 Ով էս ձմռան ընթացքում անընդհատ մրսում ու հիվանդանում էր, ինձ ավելի լավ կհասկանա... Մի գրիպով հիվանդ մարդ ա անցնում կողքովդ, և ահա դու էլ պատրաստ ես :((((  ու սկսվում ա........ գիշերները չքնելը, փռշտոցը, հազը, կոկորդացավը, գլխացավը....այլ խոսքով` մի զզվելի բան: Եվ այսպես մեզ օգնության է գալիս բժիշկ ԼԻՄՈՆը`


Ուշադրություն` մի քանի օգտակար լիմոնային խորհուրդ...

Լիմոնի կեղևը երեք անգամ ավելի վիտամին C է պարունակում, քան միջուկը, չնայած բոլորը հենց միջուկն են օգտագործում, ու վատ էլ չեն անում ;) Քանի որ մրսածության ժամանակ այն սպանում է օրգանիզմում բնակվող ավելի քան տասներկու տեսակ բակտերիաներ, և խթանում է թույների արտաթորումը օրգանիզմից` առաջացնելով քրտնարտադրություն:


 Լիմոնի հյութը օրգանիզմին մեծ ստիմուլ է հաղորդում, այդ է պատճառը, որ տարբեր ազգերի բժշկական բաղադրատոմսերում այն առաջին հորիզոնականներում է:


Գրիպի ժամանակ լիմոնի հետ կարելի է օգտագործել նաև թեյի տարբեր խոտաբույսեր, ինչպես օրինակ շալֆեյ, անանուխ` այսպիսով օրգանիզմին զինելով անհրաժեշտ քանակությամբ հակաբորբոքային կալցիումով:

Ասում են`  օրական կես լիմոն ուտելը շատ լավ է անդրադառնում լսողության վրա:

 Իսկ լիմոնի հյութը օրգանիզմին մեծ ստիմուլ է հաղորդում, այդ է պատճառը, որ տարբեր ազգերի բժշկական բաղադրատոմսերում այն առաջին հորիզոնականներում է:
  
Լիմոնի կեղևի և շաքարի եփուկը իջեցնում է Տաքությունը...
Լիմոնն օգնում է իջեցնել ճնշումը...
Հնդկաստանում լիմոնը խիստ անհրաժեշտ օգտագործման մթերք է...



Աթերոսկլեռոզի բուժման բավականին հեշտ միջոց է հետևյալը` 0.5 լիմոնը խառնում են 150 եռացրած ջրին և ավելացնում մեկ թեյի գդալ մեղր ու խմում են քնելուց առաջ



Գրիպի և մրսածության դեմ պայքարի հզոր միջոց է լիմոնի, մեխակի և մեղրի` իմ կարծիքով շատ համեղ խառնուրդը:


Միշտ պետք է հիշել, չնայած էֆեկտիվ «Լիմոնային բուժմանը»` կան մարդիկ, ովքեր ալերգիա ունեն լիմոնից ու ընդհանրապես ցանկացած ցիտրուսից:


Իսկ ինչ վերավերում ա գրիպին. մի խելացի բժիշկ մի անգամ ասել ա` թքած թե ինչով եք թեյը խմում, լիմոնով, մասուրով, թե մի ուրիշ այլ բանով, կամ ուղղակի եռացրած ջուր եք խմում, կարևորը շատ հեղուկ օգտագործեք, քանի որ հենց հեղուկն է վիրուսն օրգանիզմից դուրս բերում:



 Շնորհակալություն լիմոնին քիչ թե շատ բուժելու համար և շնորհակալություն ձեզ` ուշադրության համար :))))





7 comments:

  1. :))))))))) meneeeeem en BlOGER janin :D

    ReplyDelete
  2. :DDD hazar em asel mi meri, du el baci yev kisvir mez het qo mtqerov, uraxacru mez ay kin ;DDD <3

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. Lian haskanum em "Dzon Limonin" stexcagorcutyund vorovhetev inqs ttu shat sirelov, amen inchi mej limon em qamum... nuynisk chasheri... ba... nenc chi vor hivand jamanak shat ognuma, bayc sovorutyan hamadzayn misht el ogtagorcum enq....

    ReplyDelete
  5. aha, Limoni masin amboghj girn u grakanutyun@ usumnasirel em Mag, karogh em angam diplomayini tema vercnel :DDD 4ishta, limon@ etqan 4i ognum gripi u mrsatsutyan jamanak, in4qan harganq u pativa vayelum mardkanc mot ;))))

    ReplyDelete
  6. to limoni anuna durs ekel,irakanum,menak jnshmanna ognum,urish inch? menak mek -mek el salatnerin hama talis ev verj,limon ha limon,malinov chay ,voch te limonov

    ReplyDelete
  7. mek el colayova hamov shaaaat =D

    ReplyDelete